Քաղաքային և գյուղական համայնքների խելացի կառավարման համակարգ
Խելացի քաղաք ցուցադրական ստենդը իրենից ներկայացնում է քաղաքում և առանձին համայնքներում առավել կիրառվող ավտոմատացված IOT լուծումներները որոնք ապահովում են միջավայրի նվազգույն աղտոտվածությունը, առավելագույն հարմարավետությունը։ Մասնավորապես ստենդը ցուցադրում է հետևյալ լուծումները՝
- Լուսավորության կառավարման համակարգը ապահովում է փողոցների և բակերի օպտիմալ լուսավորությունը, “ուղեկցելով” շարժվող օբյեկտին,
- Ավտոմատ արգելափակոցը ապահովում է ավտոմեքենաների ճանաչումը և ըստ դրա համապատասխան գործողությունների կատարումը,
- Խելացի կայանատեղին ապահովում է ազատ կայանատեղիների արտապատկերումը, կայանատեղիի համար վճարման հարմարավետ գործիքների տրամադրումը,
- Խելացի աղբահանում համակարգը ապահովում է աղբամանների լցվածության մշտադիտարկում և տեղեկացնում աղբահավաք կազմակերտյանը վերջիններիս լցվածության մասին,
- Մտնոլորտի աղտոտվածության մշտադիտարկման համակարգը գրանցում է փոշու և թունավոր գազերով մթնոլորտի աղտոտվածության մակարդակը, իսկ սահմանված նորմերի գերազանցման պարագայում տեղեկացնում է համապատսխան ծառայություններին։
Խելացի Գյուղատնտեսություն
Ցուցադրական ստենդը ներկայացնում է իրենից ամբողջությամբ ավտոմատացված համակարգ, որն ապոհովում է բնութագրերը ըստ բույսի աճման փուլերի
Խելացի Քաղաք
Ստենդը ցուցադրում է քաղաքային միջավայրի արդյունավետ դիտարկման և կառավարման հնարավորությունները
Խելացի Տուն
Ցուցադրական ստենդը իրենից ներկայացնում է ավոմատացված և հեռահար կառավարվող բնակարանի մոդելը