Բնակելի և գրասենյակային տարածքների ավտոմատացման և անվտանգության համակարգ
Խելացի տուն ցուցադրական ստենդը իրենից ներկայացնում է բնակարանների, առանձնատները և այլ կոմերցիոն նպատակներով օգտագործվող տարածքների ավտոմատացման լուծումները հիմնված IOT սարքավորումների վրա, այն ներառում է հետևյալ լուծումները՝
- Էլեկտրոնային փական համակարգ, թույլ է տալիս հավելվածի միջոցով բացել դռան փականը, ազդանշաններ ստանալ փականի արտոնված կամ չարտոնված բացման վերաբերյալ,
- Ջերմաստիճանի կառավարման համակարգը ապահովում է բնակելի և աշխատանքային տարածքների հարմարավետ ջերմային ռեժիմը, միաժամանակ ապահովելով զգալի էներգախնայում,
- Լուսավորության կառավարման համակարգը հիմնված է տարածքի լուսավորման իրավիճակային սկզբունքի վրա, երբ կախված իրավիճակից սահմանվում են տարածքի լուսավորման մի քանի սցենարներ
- Ջրի կամ գազի արտահոսքի համակարգերի ավտոմատ անջատում արտահոսքի պարագայում։
Արդյունքում խելացի տուն համակարգը իր առանձին բաղադրիչների միմյանց հետ առդյունավետ փոխազդեծության շնորհիվ, թույլ է տալիս բնակելի և գրասենյակային տարածքներում ստեղծել ավլի հարմարավետ միջավայր միաժամանակ ապահովելով էներգառեսուրսների էական խնայողություն։ Խելացի տան լուծումները ապահովում են նաև տարածքների անվտանգության մակարդակը։
Խելացի Գյուղատնտեսություն
Ցուցադրական ստենդը ներկայացնում է իրենից ամբողջությամբ ավտոմատացված համակարգ, որն ապոհովում է բնութագրերը ըստ բույսի աճման փուլերի
Խելացի Քաղաք
Ստենդը ցուցադրում է քաղաքային միջավայրի արդյունավետ դիտարկման և կառավարման հնարավորությունները
Խելացի Տուն
Ցուցադրական ստենդը իրենից ներկայացնում է ավոմատացված և հեռահար կառավարվող բնակարանի մոդելը