Լաբորատոր սարքավորումներ

Լաբորատորիան հագեցած է ապարատային և ծրագրային ռեսուրսներով.

  • Համակարգիչներ և Վիրտուալ սերվերների միջավայր. Համակարգիչները ծառայում են IoT նախագծի մշակման հիմք՝ ապահովելով անհրաժեշտ հաշվողական հզորություններ: IoT սարքերի ստեղծման գործում գործնական փորձ ձեռք բերելու համար կենսական նշանակություն ունի, վիրտուալացված միջավայրում փորձարկման միջավայրի արկայությունը:
  • Միկրոկարգավորիչներ և միկրոհամակարգիչներ. սրանք IoT սարքերի կառուցման բլոկներն են, որոնք հնարավորություն են տալիս մշակել խելացի և միացված համակարգեր:
  • Տարբեր սենսորներ և կատարող սարքավորումներ. լաբորատորիան հագեցած է բազմաթիվ սենսորներով և կատարող սարքերով, որոնք անհրաժեշտ են տվյալների հավաքագրման և IoT սարքերի ֆունկցիոնալությունը ապահովելու համար:
  • Ժամանակակից ծրագրային գործիքներ. Ժամանակակից ծրագրային գործիքների հասանելիությունը կարևոր է IoT սարքերը արդյունավետ ծրագրավորելու և կարգավորելու համար:

Լաբորատորիայում ապարատային և ծրագրային բաղադրիչների համադրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ IoT լուծումներին, այլև դրանք գործնականում կիրառել: Այն արժեքավոր հնարավորություն է տալիս ուսումնասիրելու տարբեր արձանագրություններ, խորամուխ լինել տարբեր համակարգերի մեջ և ուսումնասիրել IoT ճարտարապետության անբաժանելի ամպային ծառայությունները: