Նախագծի ղեկավար` Նարեկ Պապյան     7      30 ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Google Calendar համակարգի հետ ինտեգրված խելացի թերմոստատ

Մենք նախաձեռնել ենք այնպիսի խելացի թերմոստատի մշակումը, որի ջերմաստիճանի կառավարման ժամանակացույցը համաժամացում է Google Calendar-ում սահմանված իրադարձությունների հետ:

Ինտեգրում Google Calendar-ի հետ. Սենյակի ջերմաստիճանի վերահսկման համակարգերը «Խելացի տան» կառուցվածքի անբաժանելի բաղադրիչներից է, հատկապես եղանակային հաճախակի և կտրուկ տատանումների հակված շրջաններում: Այս սարքերը, որոնք հայտնի են որպես «Խելացի թերմոստատներ», սովորաբար ծրագրավորվում են ձեռքով կառավարման վահանակից կամ հեռակա կարգով՝ սմարթֆոնի միջոցով

  • Մեր նախագիծը նպատակ ունի բարելավել այս խելացի ջեռուցման և հովացման համակարգերի ֆունկցիոնալությունը՝ դրանք անմիջապես ինտեգրելով Google Calendar համակարգի հետ: Մեր նորարարության միջոցով Google Calendar-ում նախատեսված միջոցառումներն ավտոմատ կերպով համաժամացվում են «խելացի թերմոստատի» ժամանակացույցի հետ:
  • Արդյունքում, լուսավորությունը, ջեռուցումը կամ օդորակումը համապատասխան ժամանակ ակտիվացնելը նույնքան պարզ է, որքան ձեր Google Calendar-ում իրադարձություն ավելացնելը: Համակարգն ինքնավար կերպով գործարկում է անհրաժեշտ սարքավորումները՝ տորածքում օպտիմալ պայմաններ ապահովելու համար:

Այս բեկումնային լուծումը ոչ միայն ապահովում է հարմարավետությունը հանդիպումների, միջոցառումների և մրցույթների ժամանակ, այլև ապահովում է էներգիայի զգալի խնայողություն:

<