Ընդլայնված ուսուցման հնարավորություններ
Այս լրացուցիչ և արդիական դասընթացները ընտրված են՝ համապատասխանեցնելու ոլորտի վերջին միտումներին և բավարարելու մեր մասնակիցների տարբեր հետաքրքրությունները: Մեր լրացուցիչ դասընթացները ներառում են թեմաների լայն սպեկտր.
- PCB մշակում. Էլեկտրական պպագիր տպատախտակների (Printed circuit board) նախագծման հմտություններ: Ներկառուցված համակարգերի մշակում. Ներկառուցված էլերկտրոնային սարքերի և համակարգերի մշակման գիտելիքներ:
- Մշտադիտարկման համակարգեր. առաջադեմ մոնիտորինգի համակարգերի աշխատանքի պատկերացում: Համակարգչային ցանցեր. ծանոթացում համակարգչային ցանցերի կառուցման հիմքերի և բարդությունների հետ:
- Ռոբոտաշինություն. Ռոբոտաշինության և ավտոմատացված համակարգերի աշխարհի ուսումնասիրություն: Մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն. Մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ներուժի բացահայտում:
- Python ծրագրավորում. Python ծրագրավորման լեզվի հմտություններին ծանոթացում և զարգացում: Տեխնոլոգիական համակարգերի շուկայավարում և բիզնես լուծումներ. ըմբռնում մարքեթինգի դինամիկան և բիզնես ռազմավարությունները տեխնոլոգիական համակարգերի համատեքստում:
Հավելյալ դասընթացների համար հավաքագրումն իրականացվում է առանձին պայմաններով՝ կախված դասընթացների տևողությունից և մասնակիցների թվից: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին շնորհվում են մասնակցության վկայականներ՝ վավերացնելով այս կենսական ոլորտներում նրանց ընդլայնված փորձը: